կարևոր
1362 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-11 11:13

Կորոնավիրուսից մահացած 7 անձանցից ամենաերիտասարդը 67-ամյա տղամարդ է

Կորոնավիրուսից մահացած 7 անձանցից ամենաերիտասարդը 67-ամյա տղամարդ է

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած։