կարևոր
2190 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-11 10:35

Մեղրաշեն գյուղում 600 հակ անասնակեր է այրվել

Մեղրաշեն գյուղում 600 հակ անասնակեր է այրվել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 17։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղում այրվում է մարագ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 1-ին խճուղում՝ նախկին կոլտնտեսության անասնագոմերի տարածքում, այրվում է գետնափոր մարագ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:42-ին: Այրվել է մարագի տանիքը՝ մոտ 120 քմ, մարագում կուտակած մոտ 600 հակ անասնակեր:

Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը իրականացրել է հերթապահություն մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը՝ անասնակերի դուրս բերման համար: