կարևոր
1415 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-10 23:55

Երևանում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին  առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ:

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +30 աստիճան տաքություն։