15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 10-ին՝ ժամը 13։54-ին, ահազանգ է ստացել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող վայրի տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից և մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։