կարևոր
2107 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-10 23:10

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի հեռագրում ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա Հնդկական «Էյր Ինդիա Էքսպրես» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Կերալա նահանգում կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։