կարևոր
1332 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-10 22:20

ՀՕՄ-ը համահայկական դրամահավաք է կազմակերպել

ՀՕՄ-ը համահայկական դրամահավաք է կազմակերպել

Կանանց հայկական հնագույն բարեգործական կազմակերպությունը՝ Հայ օգնության Միությունը Բեյրութի ավերիչ պայթյունից անմիջապես հետո համահայկական դրամահավաք էր սկսել:

Հաղորդվում է, որ արդեն հավաքվել է մոտ 250 հազար դոլար: Դրամահավաքը շարունակվում է:

Հայ Օգնության միությունը գործում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Լիբանանում՝ Հայ Օգնության Խաչ անունով։

Կազմակերպությունը տասնամյակներ շարունակ օգնության ձեռք է մեկնել լիբանանահայությանը, ունի ժամանակակից հիվանդանոցային հաստատություն, որը նույնպես տուժել էր պայթյունի հետեւանքով։ Հակառակ դրան, հիվանդանոցի ծառայողները վայրկյան առաջ շտապել էին հայկական թաղամասեր՝ օգնելու տուժածներին։

ՀՕՄ-ը դրամահավաքը կազմակերպում է գործի դնելով տարբեր միջոցառումներ։ Նման մի ծրագիր առաջիկա օրերին կյանքի է կոչվելու «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օգնությամբ։ Հայաստանի մի խումբ հայտնի երգիչներ հատուկ համերգային ծրագրով կոչ են անելու նվիրաբերումներով մեծացնել լիբանանահայության աջակցության ծավալը: