կարևոր
2083 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-10 21:41

Արտակարգ դրությունից հետո Հայաստանից ՌԴ է մեկնել 4440 մարդ

Օգոստոսի 10-ին 3 չարտերային չվերթ է կայացել, և ՌԴ քաղաքացիների հերթական խումբը Հայաստանից մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուասաստանի դեսպանությունից։

««NordStar» ավիաընկերության (Գյումրի - Մոսկվա) և «Արմենիա» ավիաընկերության երկու հատուկ չարտերային չվերթերով (Երևան-Կալուգա և Երևան-Սանկտ Պետերբուրգ) Ռուսաստան է վերադարձել ևս 339 մարդ »,– նշված է հաղորդագրությունում:

Արտակարգ դրությունից հետո Հայաստանից ՌԴ է մեկնել 4440 մարդ: