կարևոր
2178 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-10 21:30

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության

Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող մի խումբ քաղաքացիներ, բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության: Նրանք այս անգամ ցույցի փոխարեն ԱԺ-ի դիմաց  գնդակ են խաղացել եւ կոչերով հանդես եկել:  

Ոստիկանները ցուցարարներին մի քանի անգամ զգուշացրել են, որ  դադարեցնեն ակցիան, սակայն վերջինները չեն ենթարկվել: Ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մասնակիցներից որոշներին: 

Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով կա հստակ հրաման. լռեցնել բոլոր նրանց ովքեր կբարձրացնեն Ամուլսարի հարցը: Նրանք պնդում են, որ չեն ընտրել պատգամավորներ, որպեսզի վերջիններս հնազանդ  լսեն կառավարությանը, այլ ընտրել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, ովքեր կծառայեն ժողովրդին: