422 դիտում, 2020.08.10 19:34

Սևրի պայմանագիրը Հայ դատի իրավական կարևոր հիմքն է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեւրի դաշնագրի 100-րդ ամյակին նվիրված գիտաժողով էր նախաձեռնել Գիտությունների ազգային ակադեմիան:

Պատմաբաններն ու արեւելագետները վստահ են, որ մեկ դար առաջ ստորագրված պայմանագիրը շարունակում է մնալ մեր պահանջատիրության կարեւոր իրավական  հենքը:  

Այստեղ կարեւոր է պետական մոտեցումը: Պահանջատիրության տեսանկյունից, ըստ ակադեմիկոսների Սեւրի դաշնագիրը պետք է դիտարկել ոչ թե զուտ փաստաթուղթ, այլ մասնակիորեն իրագործված պայմանագիր: Այն իր արդիականությունը չի կորցրել, առավել եւս ուժը չի կորցրել Լոզանի պայմանագրով: