կարևոր
1507 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-10 19:21

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առթիվ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Համոզված եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:

Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում»: