390 դիտում, 2020.08.10 18:18

Մահացել է Deep Purple-ի եւ Iron Maiden-ի պրոդյուսեր Մարտին Բերչը

Մահացել է Deep Purple-ի եւ Iron Maiden-ի պրոդյուսեր Մարտին Բերչը

71 տարեկան հասակում մահացել է Deep Purple, Black Sabbath եւ Iron Maiden ռոք-խմբերի հետ իր համագործակցությամբ հայտնի բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարտին Բերչը: Այս մասին հայտնել է Whitesnake խմբի ղեկավար Դեւիդ Քավերդեյլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեծ վշտով իմացա, որ վախճանվել է իմ թանկագին ընկեր եւ պրոդյուսեր Մարտին Բերչը»,- Քավերդեյլը գրել է Twitter-ում: Պրոդյուսերի մահման պատճառի մասին չի հաղորդվում:

Բերչն իր կարիերան սկսել է 60-ական թվականներից որպես հնչյունային ռեժիսոր: Նա 11 տարի աշխատել է Iron Maiden խմբի հետ եւ մասնակցել նրանց նշանավոր ալբոմների ստեղծմանը, որոնք զբաղեցրել են չարթերի առաջին հորիզոնականները: Պրոդյուսերն իր կարիրան ավարտել է 1992 թվականին: