480 դիտում, 2020.08.10 18:01

Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին

Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին

Թուրքիայում բժիշկները աշխատում են COVID-19-ի դեմ 10 դեղամիջոցի և ութ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի արդյունաբերական կառավարման ինստիտուտի (TÜBİTAK) բարելավման կենտրոնի բացման արարողության ժամանակ:

«Կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա. թույլատրվել է մարդու վրա դրանցից մեկի կլինիկական փորձարկումները», - ասել է պետության ղեկավարը:

Ըստ նրա՝ Թուրքիան երրորդ տեղում է այն երկրների ցանկում, որոնք զարգացնում են իրենց պատվաստանյութը նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ: