Թուրքիայում բժիշկները աշխատում են COVID-19-ի դեմ 10 դեղամիջոցի և ութ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի արդյունաբերական կառավարման ինստիտուտի (TÜBİTAK) բարելավման կենտրոնի բացման արարողության ժամանակ:
«Կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա. թույլատրվել է մարդու վրա դրանցից մեկի կլինիկական փորձարկումները», - ասել է պետության ղեկավարը:
Ըստ նրա՝ Թուրքիան երրորդ տեղում է այն երկրների ցանկում, որոնք զարգացնում են իրենց պատվաստանյութը նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ: