354 դիտում, 2020.08.10 17:53

Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են հարկային համաձայնագրի ուղղումների շուրջ

Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են հարկային համաձայնագրի ուղղումների շուրջ

Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդիսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվայում օգոստոսի 10-ին եւ 11-ին անցկացվում է բանակցությունների վերջին փուլն այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց  դադարեցնել համաձայնագրի գործողությունը փաստաթղթի մեջ ուղղումներ մտցնելուց Նիկոսիայի հրաժարվելու պատճառով:

«Վերականգնելով Ռուսաստանի եւ Կիպրոսի միջեւ տնտեսական կապերի նկատմամբ վստահությունը, համաձայնագրի ուղղումներն այսօր համաձայնեցվել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Կարեւոր եւ փոխշահավետ համաձայնագիր է»,-Պետրիդիսը գրել է իր Twitter-ում: