488 դիտում, 2020.08.10 17:39

Աստղիկ ԲԿ-ն վերադառնում է իր բնականոն աշխատանքին

Աստղիկ ԲԿ-ն վերադառնում է իր բնականոն աշխատանքին

Աստղիկ ԲԿ-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ կրկին դառնալով No covid կլինիկա: Այս մասին հայտնում են Աստղիկ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Երկու ամիս շարունակ ՀՀ ԱՆ ծրագրով և աջակցությամբ կենտրոնն ընդունեց covid-19 վարակակիր ծանր հիվանդներին՝ այս նպատակի համար ստեղծելով հատուկ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունք: Ուղեկցող հիվանդություներով ծանր դեպքերը տեղափոխվում էին այստեղ՝ հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները:

Հունիս և հուլիս ամիսների ընթացքում Աստղիկ ԲԿ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունքում առողջացավ կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ, ովքեր ամենածանր դեպքերի թվում էին:

Ամփոփելով երկամսյա արդյունքները՝ Աստղիկ ԲԿ-թոքաբանության բաժանմունքն անցնում է իր նախկին ծավալներին ու աշխատանքին, քանի որ կորոնավիրուսով վարակակիրների այլևս չի ընդունելու:

Աստղիկ ԲԿ-ն պատրաստ դիմագրավելու ցանկացած բարդ իրավիճակի և անհրաժեշտության դեպքում կրկին ամբողջովին ներգրավվելու հիվանդության դեմ պայքարին:

Բոլոր դեպքերում, պացիենտների անվտանգության նպատակով կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումներն ու անվտանգության նորմերի պահպանումը»: