500 դիտում, 2020.08.10 17:11

Ֆրանսիայում հայ դիվանագետները հարգել են Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակը

Ֆրանսիայում հայ դիվանագետները հարգել են Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակը

Ֆրանսիայում երիտասարդ հայ դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երիտասարդ դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, ով 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը»,- նշված է հաղորդագրությունում:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: Այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ: