28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ֆրանսիայում երիտասարդ հայ դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երիտասարդ դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, ով 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը»,- նշված է հաղորդագրությունում:
Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: Այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ: