462 դիտում, 2020.08.10 16:29

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 20 միլիոնի սահմանը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 20 միլիոնի սահմանը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 20 միլիոնի սահմանը: Ապաքինվել է 13 միլիոն մարդ: Մահացել՝ 734 հազարը:

Վարակվածների եւ մահերի թվով աշխարհում առաջատար Միացյալ Նահանգներում՝ Քովիդ-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 5 միլիոնը: 162 հազար մարդ էլ մահացել է:

ԱՄՆ-ին հաջորդող Բրազիլիայում էլ վարակվածների թիվն ավելի քան 3 միլիոն է: Վիրուսը խլել է 100 հազար մարդու կյանք:

Եվրոպայում շարունակում են զգուշանալ վարակի երկրորդ ալիքից:

Փարիզում, օրինակ, բազմաթիվ շրջաններում պարտադիր է դարձել բաց տարածքում դիմակ կրելը:

Նոր Զելանդիայում արդեն 101 օր է վարակի փոխանցման ոչ մի դեպք չի արձանագրվել: Զելանդիայում այս պահին կա կորոնավիրուսի միայն 21 դեպք, որոնք բոլորն էլ հայտնաբերվել են արտերկրից ժամանած քաղաքացիների մոտ: