12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 20 միլիոնի սահմանը: Ապաքինվել է 13 միլիոն մարդ: Մահացել՝ 734 հազարը:
Վարակվածների եւ մահերի թվով աշխարհում առաջատար Միացյալ Նահանգներում՝ Քովիդ-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 5 միլիոնը: 162 հազար մարդ էլ մահացել է:
ԱՄՆ-ին հաջորդող Բրազիլիայում էլ վարակվածների թիվն ավելի քան 3 միլիոն է: Վիրուսը խլել է 100 հազար մարդու կյանք:
Եվրոպայում շարունակում են զգուշանալ վարակի երկրորդ ալիքից:
Փարիզում, օրինակ, բազմաթիվ շրջաններում պարտադիր է դարձել բաց տարածքում դիմակ կրելը:
Նոր Զելանդիայում արդեն 101 օր է վարակի փոխանցման ոչ մի դեպք չի արձանագրվել: Զելանդիայում այս պահին կա կորոնավիրուսի միայն 21 դեպք, որոնք բոլորն էլ հայտնաբերվել են արտերկրից ժամանած քաղաքացիների մոտ: