372 դիտում, 2020.08.10 16:20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կազմակերպել է միջազգային դոնորաների առցանց համաժողով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կազմակերպել է միջազգային դոնորաների առցանց համաժողով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես եւ Բեյրութում խոստացել էր լիբանանցիներին, կազմակերպել է միջազգային դոնորաների առցանց համաժողով:

Հաղորդվում է, որ դոնորները խոստացել են՝ 297 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրել Լիբանանին: Իսկ օգնությունը կուղղվի անմիջապես պայթյունից տուժած բնակիչներին՝ առավելագույն արդյունավետությունը, նաեւ թափանցիկությունն ապահովելու համար:

Լիբանանի իշխանությունների գնահատմամբ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ու ավելի քան 200 մարդու կյանք խլած պայթյունը հասցրել է մինչեւ 15 միլիարդ դոլարի վնաս:

Միջազգային դոնորներն ընդգծել են, որ պատրաստ են հետագայում էլ օգնել Լիբանանին վերականգնվելու հարցում, եթե իշխանություններն իրականացնեն այն բարեփոխումները, որոնք երկրի քաղաքացիները պահանջում են:

Իսկ լիբանանցիներն այժմ կառավարության հրաժարականն են պահանջում, նշում, որ միայն Տեղեկատվության նաեւ Շրջակա միջավայրի նախարարների, մի շարք պատգամավորների հրաժարականներով երկրում ոչինչ չի փոխվի:

Հանգստյան օրերին էլ Բեյրութում լարված էր: Ցուցարարները փողոցներ են արգելափակել, ներխուժել նախարարական շենքեր:

Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: