312 դիտում, 2020.08.10 15:58

Հայկական ակումբները գիտեն մրցակիցներին Եվրոպայի լիգայում

Հայկական ակումբները գիտեն մրցակիցներին Եվրոպայի լիգայում

Շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայկական ակումբների համար հայտնի են դարձել նրանց մրցակիցները: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն կմրցի ղազախական «Կայրաթ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ:

«Ալաշկերտ»-ն ուժերը կչափի մակեդոնական «Ռենովա»-ի հետ: Այս թիմերի հանդիպումը կկայանա Երևանում: 

Եվ «Շիրակ»-ի մրցակիցը ռումինական «Ստաուա»-ն է: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին` Բուխարեստում: