476 դիտում, 2020.08.10 15:24

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը BMW-ով Արգել գյուղի գերեզմանատան մոտ բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա ու վիրավորի կյանքի համար

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը BMW-ով Արգել գյուղի գերեզմանատան մոտ բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա ու վիրավորի կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վահե Սարոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արգել գյուղի գերեզմանատան մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝, վթարի հետևանքով վարորդ Վ. Սարոյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Շամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներն այնուհետև Չարենցավան բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։