366 դիտում, 2020.08.10 13:37

Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալը

Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալը

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Մամմադով պաշտոնից ազատվել էր 2020թ. հուլիսի 8-ին։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։

Չնայած պաշտոնից ազատմանն, այնուամենայնիվ, քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, նրան համարում ենք Ադրբեջանի ԶՈւ կորուստ։

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել էր մեկ այլ գեներալ֊լեյտենանտի մահվան մասին, որը, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ։