392 դիտում, 2020.08.10 12:35

Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։ Այս մասին դեսպանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը:

Il y a 100 ans, les Puissances Alliées & Associées, parmi lesquelles la #France et l’#Armenie, signaient avec la #Turquie le Traité de #Sevres perçu comme clé de voûte d’une paix régionale juste qui aurait permis également de réduire les conséquences graves du #GenocideArmenien pic.twitter.com/HbYeolqzcr

— Hasmik Tolmajian (@tolmajian) August 10, 2020

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: