կարևոր
2146 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-10 21:59

Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը՝ վերընտրվելով 6-րդ անգամ. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Բելառուսի նախագահական ընտրություներն էին: Ինչպես եւ սպասվում էր Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվեց արդեն 6-րդ անգամ:

Նա Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից: Նախնական արդյունքներով` երեկ կայացած նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը: Իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին քվեարկել է բնկաչության մոտ 10 տոկոսը:

Ընդդիմությունը քվեների այս հաշվարկի հետ համաձայն չէ, վստահ է, որ արդյունքները կեղծված են: Նույն կարծիքին են Բելառուսի հազարավոր քաղաքացիներ, որոնք ընտրությունների նախնական արդյունքներից հետո ողողել էին Մինսկը՝ վանկարկելով՝ «Լուկաշենկո՛, հեռացիր»:

Ցույցը վերածվել է անկարգությունների, գրանցվել են իրավապահների հետ բախումներ: Ոստիկանները լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա են գործի դրել՝ ցուցարարներին ցրելու համար: Հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին: Ավելի քան 120 մարդ բերման է ենթարկվել: