կարևոր
5233 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-10 11:41

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին Toyota-ից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։