09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել է, որ տուգանվել է խորհրդարանի նիստում էլեկտրնային սիգարետներ ծխելու համար: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 10-ին՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես տուգանվել եմ եւ արդեն վճարել եմ տուգանքը, ես զանցանք եմ կատարել եւ ներողություն եմ խնդրել»,- մեջբերում է անում նրա խոսքից Star հրատարակությունը:
Քաղաքական գործիչը լրագրողների օբյեկտիվում էր հայտնվել անցյալ շաբաթ, երբ խորհրդարանում հրապարակվում էր գերագույն տիրակալի (թագավորի) ուղերձը: Տեղական օրենքների համաձայն՝ հասարակական վայրերում ծխելու համար սպառնում է տուգանք 250 ռինգիտի (59,5 դոլարի) չափով, վճարելուց հրաժարվելու դապքում տուգանքն ավելանում է մինչեւ 10 հազար ռինգիտ (2,3 հազար դոլար) կամ պատժվում է մինչեւ երկու տարի ժամկետով բանտարկությամբ։