28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ:
Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը, Լիբանանում հայ պատգամավորները, եւ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Վեհափառ Հայրապետը ասաց. «Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է: Լիբանանի հայությունը պետության հետ է, սակայն դեմ է պետական իրենց պաշտոնները չարաշահող պատասխանատուներին»:
Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` պայթյունից մահացած հայերի հոգիների հանգստության համար: