Օգոստոսի 9-ին՝ ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։
Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին։