514 դիտում, 2020.08.09 20:57

Հրազդան քաղաքում ջրանցքից դուրս են բերել 15-ամյա պատանու դին

Հրազդան քաղաքում ջրանցքից դուրս են բերել 15-ամյա պատանու դին

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե․-ի (ծնված 2005 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։