744 դիտում, 2020.08.09 19:40

Սևանում 20-ամյա երիտասարդ է խեղդվել․ ջրասուզակները դուրս են բերել դին

Սևանում 20-ամյա երիտասարդ է խեղդվել․ ջրասուզակները դուրս են բերել դին

Օգոստոսի 9-ին` ժամը 17։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել Նորայր Մ․-ի (1990 թ․) դին։