442 դիտում, 2020.08.09 18:05

Բելառուսի նախագահի ընտրություններին մասնակցությունը ժամը 14.00-ի դրությամբ կազմել է 65,19 տոկոս

Բելառուսի նախագահի ընտրություններին մասնակցությունը ժամը 14.00-ի դրությամբ կազմել է 65,19 տոկոս

Բելառուսի նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 14: 00-ի դրությամբ կազմել է 65,19 տոկոսը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Բելառուսի ԿԸՀ նախագահի տեղակալ Վադիմ Իպատովը։

Բրեստի մարզում քվեարկել է ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների 63,5 տոկոսը, Վիտեբսկի մարզում՝ 67,35 տոկոսը, Գոմելի մարզում՝ 75,83 տոկոսը, Գրոդնոյի մարզում՝ 65,75 տոկոսը:

Մինսկի մարզում քվեարկել է ընտրողների 64,21 տոկոսը, Մոգիլևի մարզում՝ 72,57 տոկոսը։ «Այսպիսով, ընդամենը Բելառուսում քվեարկել է ընտրողների 65,19 տոկոսը»,- հայտնել է Վադիմ Իպատովը։

Բելառուսները նաև քվեարկում են Հայաստանում Բելառուսի դեսպանության ընտրատեղամասում։ Բելառուսի սահմաններից դուրս 44 ընտրատեղամաս է բացվել։

Նախագահի թեկնածուները հինգն են՝ Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Սերգեյ Չերեչենը։

ԿԸՀ-ն ձևավորվել է 153 տարածքային ընտրական հանձնաժողով և 5723 տեղամասային հանձնաժողով։