27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Բելառուսի նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 14: 00-ի դրությամբ կազմել է 65,19 տոկոսը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Բելառուսի ԿԸՀ նախագահի տեղակալ Վադիմ Իպատովը։
Բրեստի մարզում քվեարկել է ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների 63,5 տոկոսը, Վիտեբսկի մարզում՝ 67,35 տոկոսը, Գոմելի մարզում՝ 75,83 տոկոսը, Գրոդնոյի մարզում՝ 65,75 տոկոսը:
Մինսկի մարզում քվեարկել է ընտրողների 64,21 տոկոսը, Մոգիլևի մարզում՝ 72,57 տոկոսը։ «Այսպիսով, ընդամենը Բելառուսում քվեարկել է ընտրողների 65,19 տոկոսը»,- հայտնել է Վադիմ Իպատովը։
Բելառուսները նաև քվեարկում են Հայաստանում Բելառուսի դեսպանության ընտրատեղամասում։ Բելառուսի սահմաններից դուրս 44 ընտրատեղամաս է բացվել։
Նախագահի թեկնածուները հինգն են՝ Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Սերգեյ Չերեչենը։
ԿԸՀ-ն ձևավորվել է 153 տարածքային ընտրական հանձնաժողով և 5723 տեղամասային հանձնաժողով։