334 դիտում, 2020.08.09 17:24

Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։