540 դիտում, 2020.08.09 18:45

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1225 դեպք:

Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1000:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 7068 մարդ: