392 դիտում, 2020.08.09 15:48

Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ցուցակում տեղ կգտնեն այն վթարային կրթօջախները, որոնց աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը։ Ծրագրոց նախատեսված բյուջեն կազմում է 1 մլրդ 906 մլն դրամ։

 
«Արդեն մրցույթների մի մասը հայտարարված է, մի մասն էլ ընթացքի մեջ է: Մյուս տարվա համար նախատեսված է 30 հատ դպրոց, իսկ 2022 թվականին  իրականացվելու է եւս 10 դպրոցի կառուցում»,-ասում է ԿԳՄՍ կազմակերպատնտեսական վարչության գույքի կառավարման բաժնի պետ Մասիս Աղայանցը: