434 դիտում, 2020.08.09 15:16

Չինաստանում զբոսաշրջիկների համար իջեցնում են տեսարժան վայրերի այցելության գները

Չինաստանում զբոսաշրջիկների համար իջեցնում են տեսարժան վայրերի այցելության գները

Շանդունի, Շանսիի, Հենանի, Շենսիի, Գույչժոուի եւ Հանսուի նահանգներում ավելի քան 500 զբոսաշրջային օբյեկտներ իջեցրել են տոմսերի գները՝ ավելի շատ այցելուներ ներգրավելու եւ հյուրընկալության ոլորտին աջակցելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Asia One-ին:

Մինչեւ տարեվերջ ճանապարհորդները տեսարժան վայրերը կկարողանան տեսնել 20-50 տոկոս զեղչով:

Էքսկուրսիաների մասնակիցների թիվը սովորականից կրկնակի կրճատվել է: Նրանք պետք է դիմակներ կրեն եւ նախքան զբոսաշրջային տարածք մտնելը պետք է ջերմաչափում անցնեն եւ հատուկ QR-կոդ ցույց տան՝ առողջության մասին տեղեկատվությամբ:

Պաշտոնյաների խոսքերով՝ ճկուն գնային քաղաքականության շնորհիվ օբյեկտներում զբոսաշրջիկների թիվը երկու անգամ փոքր է անցյալ տարվա ցուցանիշներից: Հյուրեր ներգրավելու համար Չինաստանում տեսարժան վայրերը երկարացնում են իրենց աշխատանքի ժամերը, իրականացնում են ուղիղ հեռարձակումներ՝ օգտագործողներին ցուցադրելով իրենց հավաքածուներն ու յուրօրինակ ցուցանմուշները: