446 դիտում, 2020.08.09 15:03

Ախալքալաքի դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել, հետաքննությունը շարունակվում է

Ախալքալաքի դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել, հետաքննությունը շարունակվում է

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում  հետաքննություն է սկսվել օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերելու, կրելու և խմբակային բռնությունների գործադրման դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են ուրիշի ունեցվածքը վնասելով կամ ոչնչացնելով: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:

Անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Վերջինս մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխելը:

Մեղադրյալ անձի խուզարկության արդյունքում իրավապահները առգրավել են զենք, որով իրականացվել է հանցագործությունը:

Փաստի առթիվ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:

Խմբակային բռնություն կազմակերպելու և դրանցում մասնակցելու դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է ՝ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման և ձերբակալման նպատակով: