424 դիտում, 2020.08.09 14:48

Լիբանանի տեղեկատվության նախարարը հրաժարական է տվել կառավարության գործողությունների պատճառով

Լիբանանի տեղեկատվության նախարարը հրաժարական է տվել կառավարության գործողությունների պատճառով

Lիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադ Նաջդը հայտարարել է իր հրաժարականի մասին ներկայիս կրիտիկական ժամանակաշրջանում կառավարության գործողությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Լիբանանի MTV հեռուստաալիքը։

«Ես ներողություն եմ խնդրում լիբանանցիներից, որ մենք չենք կարողացել բավարարել նրանց սպասելիքները։ Փոփոխություններն անհասանելի էին, քանի որ իրականությունը չի համապատասխանում հավակնություններին, եւ Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել»,-նշված է նրա հայտարարությունում: