436 դիտում, 2020.08.09 13:31

Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գյումրեցիներին ու քաղաք այցելող հյուրերին քաղաքի տարբեր հատվածներում արդեն ողջունում են փայտե տիկնիկներն ու  գունեղ զարդարանքը: Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկինն է, իսկ իրականացնողն է Աննա Աթոյանը:  Համայնքային կառույցը  քաղաքը գունեղ տիկնիկներով զարդարելու որոշումը կայացրել է այն բանից հետո,  երբ տեսավ, ինչպես են բնակիչներն արձագանքում Աննայի՝ համավարակի տարածման առաջին օրերին ստեղծած փայտե մարդուկներին ու կենդանիներին, որոնք տեղադրվել էին այն թաղամասում, որտեղ Աննան բնակվում է:

Առաջին տիկնիկը Գյումրու շուկայի տարածքում այրված ծառի ճյուղերից ստացված կերպարն էր, որին հետևեցին մյուսները: Բիզնեսի ոլորտում աշխատող Աննայի համար փայտե կերպարներ պատրաստելը հոբբի է դարձել, որով երբեմն այնքան է տարվում, որ հետին պլան է մղում աշխատանքը:

«Կերպարների ու դեկորատիվ իրերի դիզայն ու տեղի ընտրությունը  թիմային աշխատանքի արդյունք է; Ճիշտ է, վերջերս եղան մարդիկ, ովքեր բացասական արձագանքեցին այդ տիկնիկներին, ինչը, որոշ չափով, ինձ հուսախաբ արեց, բայց, երբ տեսնում եմ, որ հատկապես երեխաները սիրում են  այդ կերպարներն ու զարդարանքը, ուրախանում եմ: Ես ի սկզբանե անշահախնդրորեն եմ ամեն ինչ արել, իմ ստեղծած տիկնիկները նաև դաստիարակչական մեծ ազդեցություն ունեն.  երեխաները, ովքեր  օգնում են ինձ,  ոչ միայն չեն փչացնում, այլ նաև արգելում են մյուսներին կեղտոտել շրջակայքն ու քարոզում սիրել գեղեցիկը»,-ասել է Աննա Աթոյանը:

Ֆոտոշարք