448 դիտում, 2020.08.09 12:59

Վթար՝ Խաղաղ Դոնի փողոցում. վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Վթար՝ Խաղաղ Դոնի փողոցում. վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Օգոստոսի 9-ին` ժամը 00։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 45/25 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Գառնիկ Մ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին․ վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: