27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Օգոստոսի 9-ին` ժամը 00։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 45/25 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Գառնիկ Մ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին․ վառելիքի արտահոսք չի եղել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: