16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Սիրելի Սիեն Լուն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում ուրվագծեցինք Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր ուղիներ՝ հիմնված մեր ժողովուրդների մեծ ներուժի վրա:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր փորձառու և իմաստուն առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի հաջողությունների ու առաջընթացի իր անշեղ ուղին»։