550 դիտում, 2020.08.09 11:19

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 հիվանդ առողջացել է

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 հիվանդ առողջացել է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն: