562 դիտում, 2020.08.09 11:03

Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 54-ամյա կին է

Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 54-ամյա կին է

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած։