08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ «Ռաֆիկ Հարիրի»-ի անվան միջազգային օդանավակայանում:
Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բեռնաթափվում:
Սա Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին չվերթն է, որով բացառապես դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Երկրորդ և երրորդ չվերթներով օգնություն կուղարկվի արդեն հայ համայնքի համար՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը:
Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին: