524 դիտում, 2020.08.09 10:28

Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է

Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է

Բազմաթիվ տոներ, ծնվելով որեւէ երկրում եւ ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ՝ ոչ պաշտոնական)՝ շնորհիվ այն բանի, որ նրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս: Այս մասին գրում է Calend.ru-ն:

Այդպես է եղել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա հետ: Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ է գտել աշխարհի այլ անկյուններում՝ դառնալով Գրքասերների համաշխարհային օր (Book Lovers Day): Այն ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին:

Հարկ է նշել, որ ընթերցանության հանդեպ սերը, որը տարբեր կերպ է ձեւակերպվում, սակայն պահպանվում է տարբեր ժողովուրդների ավանդույթներում, ծնունդ է տվել եզակի մշակութային երեւույթ հանդիսացող գրքին նվիրված միջազգային կարգավիճակի մի քանի տոների:

Այս տոնը նշում են գրողները, բանաստեղծները, գրականագետները, հրատարակիչները, տպարանները, գրախանութները եւ, իհարկե, ընթերցողները` այն մարդիկ, ում համար իրականում ստեղծվում է գիրքը: Գիրքը պահանջված պահողին՝ ընթերցողին է առաջին հերթին նվիրված Գրաքասերների համաշխարհային օրը:

Գրքի հմայքը մի տեսակ հատուկ առեղծված է: Կարդալ սիրող մարդու համար, անկախ նրանից, թե որ գրական ժանրն է նա նախընտրում, սիրելի գրքի հետ հանդիպումը ցանկալի պահ է, իսկ նոր ստեղծագործություն կարդալու սկիզբը՝ առեղծված, որը պետք է բացահայտել, աշխարհ, որի մեջ պետք է ընկղմվել գիտակցությամբ եւ երեւակայությամբ: