328 դիտում, 2020.08.08 23:40

ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը

ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Այս մասին հայտնում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը, նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։

Մշտապես վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։

Մարդատար գնացքներ այս շրջանում չեն գործում։