342 դիտում, 2020.08.08 22:40

Կոուտինյոն կարող է միանալ «Արսենալ»-ին

Կոուտինյոն կարող է միանալ «Արսենալ»-ին

Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կարող է միանալ Լոնդոնի «Արսենալ»-ին: Այս մասին գրում է The Gooner-ը:

Ըստ պարբերականի, 28-ամյա կիսապաշտպանը այցելել էր «Արսենալ»-ի մարզաբազա: Բրազիլացին իր գործակալի հետ քննարկել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: Կողմերը համաձայնության են եկել անձնական պայմանագրի կետերի շուրջ:

Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»: 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երեք անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լեսթեր»-ը, ցանկանում են իրենց կազմում տեսնել բրազիլացուն: 

Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», այն ժամանակ ակումբի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց: