330 դիտում, 2020.08.08 22:25

Երևանի 2 վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արտակարգ ռեժիմով իրականացրել է վերահսկողական աշխատանքներ

Երևանի 2 վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արտակարգ ռեժիմով իրականացրել է վերահսկողական աշխատանքներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշակի խախտման դեպքեր:

Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքեր:

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել է վարորդ՝ առանց դեմակի:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ Պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։

Հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: